|

|
ԳՅՈՒՄՐՈՒ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ Հասարակական Կազմակերպություն
|
|
|











|
|
Կազմակերպության գործունեությունը
- 1. Կազմակեպության առաքելությունը
- Գյումրու Տնտեսագիտական Խորհրդատվական Ընկերության /ԳՏԽԸ/-ի առաքելությունն է աջակցել համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը, Շիրակի տարածաշրջանում խթանել ազգաբնակչության մասնակցությունը տնտեսական բարեփոխումների, քազաքացիական հասարակության ձեվավորման եվ ժողովրդավարական զարգացման գործընթացին:
-
- 2. Շահերի պաշտպանության ոլորտում կազամակերպության փորձառությունը
-
- 1996 թ. սեպտեմբերից ԳՏԽԸ-ն Եվրասիա հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է խորհրդատվական եվ տեղեկատվական աշխատանքներ, պաշտպանելով տարածաշրջանի ազգաբնակչության շահերը պետական ունեցվածքի մասնավորեցման եվ գույքի սեփականաշնորհման բնագավառում:
-
- 1998 թ-ից Կրթության Զարգացմամբ Ակադեմիայի աջակցությամբ անցկացրել է ծրագրեր ձեռներեցների եվ ֆերմերների տնտեսական իրավունքների իրազեկման եվ պաշտպանության հարցերով;:
-
- Ներկայումս կազմակերպությունը շարունակում է գործունեությունը հանրային շահերի պաշտպանության բնագավառում, աջակցելով տեղական ինքնակառավարման մարմիններին եվ համայնքների բնակչությանը:
- 3. Իրականացված ծրագրեր
- 1997 թ. նոյեմբերի 25-ին, կազմակերպությունը անցկացրել է Գյումրիում հանրապետական գիտաժողով «Սեփականաշնորհման գործընթացը եվ արդյունքները» թեմայով:
-
- 1997-1998 թ. կազմակերպությունը Շիրակի մարզի 115 գյուղապետերի եվ նրանց տեղակալների համար անցկացրել է դասընթացներ տեղական ինքնակառավարման կառույցների ժողովրդավարական զարգացման վերաբերյալ:
-
- 1998-1999 թ. ԳՏԽԸ-ն կատարել է Հարավային Կովկասի հանրապետությունների տարածաշրջանների զարգացմանն ուղղված հետազոտություն, այդ երկրների նմանատիպ կազմակերպությունների հետ միասին: Ծրագրի նպատակն է եղել ուսումնասիրել երեք պետությունների ռեգիոնների բնակչության սոցիալական եվ տնտեսական իրավիճակը, գնահատել նրանց հնարավորությունները եվ պատրաստակամությունը փոխադարձ համագործակցության համար:
-
- 1999-2005 թ. ԳՏԽԸ-ի նախաձեռնությամբ Շիրակի մարզում կազմակերպվել եվ անցկացվել են գործարարության զարգացման սեմինարներ Գըումրիում, Արթիկում, Մարալիկում, Ախուրյանում, Աշոցքում եվ Ամասիայում, ինչպես նաեվ ՀՀ մարզերում կանանց ձեռներեցության զարգացման դասընթացներ:
-
- 1999-2001 թ. սեպտեմբերից, կազմակերպույունը, Շիրակի մարզում անցկացրել է գյուղական համայնքների զարգացման ծրագիր, կատարվել է մարզի համայնքների սոցիալական եվ տնտեսական իրավիճակի հետազոտություն եվ վերլուծություն, գյուղական համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հետ անցկացվել են կառավարման դասընթացներ, սեմինարներ, խորհրդատվություն, մշակվել եվ հրատարակվել են համայնքի զարգացման հիմնահարցերին նվիրված տեղեկատվական-վերլուծական ամսագրեր:
-
- 2001-2003 թ., ԳՏԽԸ-ն Շիրակի մարզում կատարել է հետազոտություներ, սեմինարներ եվ դասընթացներ քաղաքացիական նախաձեռնությունների զարգացման թեմաներով, որով նպաստել է մարզի ռեգիոնալ համայնքային հասարակական կազմակերպությունների ստեղծմանը:
-
- 2003-2004 թ. կազմակերպությունը կատարել է շուկայական հետազոտություն Գյումրու ձեռնարկությունների համար, իսկ 2004-2005 թ., անցկացրել է դասընթացներ եվ խորհրդատվություն տարածաշրջանի ձեռներեցների համար, խթանել Շիրակի մարզում ֆերմերային տնտեսության եվ գործարարության զարգացման գործընթացը:
-
- 1999-2000 թ. կազմակերպությունը կատարել է ուսուցողական ծրագիր «Համակարգչային գործավարություն» Շիրակի մարզի համայնքների գործազուրկ երիտասարդների վերապատրաստման համար, որի արդյունքում մասնակիցների 20% ապահովվել են աշխատանքով:
-
- 4. ԳՏԽԸ-ի գործունեության ոլորտներն են՝
-
- ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
- -Բիզնես պլանի մշակում
- -Համայնքի ռազմավարության մշակում
- -Շուկայի հետազոտություն եվ շուկայական ռազմավարության մշակում
- -Տեղական եվ օտարերկրյա գործընկերների որոնում
- -Կառավարում եվ աշխատանքի կազմակերպում
- ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
- -Տնտեսական օրենսդրություն
- -Շուկայական իրավիճակը եվ
գործարար վիճակագրություն
- -Գործընկերների ընտրություն
- -Գործարար առաջարկություն
- ՈԻՍՈՒՑՈՒՄ
- -Տնտեսագիտություն
- -Շուկայագիտություն
- -Ֆինանսական կառավարում
- -Ձեռներեցության հիմունքներ
- -Տեղական ինքնակառավարում
- -Հաշվապահություն
- -Գործավարություն
- ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
- -Տնտեսական արդյունավետություն
- -Տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացում
- -Արտադրանքի եվ
ծառայության իրացում
- ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- -Նոր տեխնիկայի եվ
տոխնոլոգիայի ներդրման արդյունավետության հաշվարկ եվ
վերլուծություն
- -Ինքնարժեքի հաշվարկ եվ վերլուծություն
- -Ֆինանսավարկային հաշվարկ եվ վերլուծություն
- -Բիզնեսի հիմնման եվ զարգացման վերլուծություն
- -Կազմակերպություններում մարքեթինգային բաժնի եվ ծառայության ստեղծման աջակցություն
|
|
Հասցե՝ 3118, Գյումրի, Շիրակացի 68
- Հեռ./ֆաքս +374) (312) 36671
- Հեռ. +374 (91) 211354, +374 (91) 237531
-
Հարցերով դիմել՝ Օֆելյա Հարությունյանին
E-mail: ecs_gyumri@mail.ru
|